Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պատ­գա­մա­վոր­նե­րը դժ­վա­րու­թ­յամբ են հա­ղոր­դակց­վում ԿԳՄՍ-ի հետ

Պատ­գա­մա­վոր­նե­րը դժ­վա­րու­թ­յամբ են հա­ղոր­դակց­վում ԿԳՄՍ-ի հետ
26.05.2020 | 00:40
Պատ­գա­մա­վոր­նե­րը կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տանք­նե­րից, մեղմ ա­սած, գոհ չեն: Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը բո­լո­րը միա­բե­րան փաս­տում են՝ նա­խա­րա­րու­թյան, մա­նա­վանդ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հետ ան­մի­ջա­կան կապ հաս­տա­տել գրե­թե չի ստաց­վում: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում պատ­գա­մա­վոր­նե­րը սրտ­նե­ղե­ցին, թե գե­րա­տես­չու­թյան վար­չու­թյուն­ներ կան, որ ի­րենց հար­ցում­նե­րին հարևան­ցի են ար­ձա­գան­քում կամ նույ­նիսկ ա­նար­ձա­գանք թող­նում: «Ի­հար­կե,- նշում են նրանք,- ա­մենքս աշ­խա­տե­լու մեր ոճն ենք ընտ­րել, պաշ­տո­նա­կան հար­ցում­նե­րով կամ գրագ­րու­թյամբ ենք հա­ղոր­դակց­վում, բայց այդ­պես չպետք է լի­նի, օ­րեն­սդ­րի ու գոր­ծադ­րի միևնույն գոր­ծա­ռույթ­ներն ի­րա­կա­նաց­նող մար­մին­նե­րը պետք է ան­մի­ջա­կա­նո­րեն հա­ղոր­դակց­վեն, քն­նար­կեն, քն­նա­դա­տեն, դի­տո­ղու­թյուն­ներ ա­նեն և այլն»: Ինչ վե­րա­բե­րում է կր­թու­թյան ո­լոր­տին առ­հա­սա­րակ, ըստ մեր զրու­ցակ­ցի՝ փո­փո­խու­թյուն­ներ տե­ղի չեն ու­նե­նում, ռե­ֆորմ­ներն ու­շա­նում են, մի շարք օ­րենք­ներ, որ պետք է դր­վեին շր­ջա­նա­ռու­թյան մեջ, այդ թվում՝ բաձ­րա­գույն կր­թու­թյան մա­սին օ­րեն­սդ­րա­կան փա­թե­թը, կար­ծես մո­ռաց­վել են. «Նա­խա­րա­րու­թյու­նը մեզ շտա­պեց­նում էր, ա­սում էր՝ բարձ­րա­գույն կր­թու­թյան օ­րի­նագ­ծի մա­սին ա­րագ կար­ծիք տվեք, թե­րա­ցում­ներն ա­սեք ու շտ­կում­ներ ա­րեք, որ օր ա­ռաջ այն խոր­հր­դա­րա­նի օ­րա­կար­գում նե­րա­ռենք, բայց մեր հանձ­նա­ժո­ղո­վի ներ­կա­յաց­րած դի­տո­ղու­թյուն­նե­րից ա­միս­ներ անց օ­րի­նա­գի­ծը չկա ու չկա: Թե ին­չու է այս հար­ցում հա­պա­ղում նա­խա­րար Հա­րու­թյու­նյա­նը, ինչ կա նրա մտ­քին, չեմ կա­րող ա­սել. հան­գա­ման­քը ոչ միայն ընդ­դի­մա­դիր, այլ նաև իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րին է մտա­հո­գում»:
Նա նաև խնդ­րա­հա­րույց է հա­մա­րում, որ մի շարք ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում հե­տաձգ­վում են ռեկ­տոր­նե­րի կամ տնօ­րեն­նե­րի մր­ցույթ­նե­րը, և պաշ­տո­նա­կա­տար­նե­րը շա­րու­նա­կում են օ­րեն­քի խախտ­մամբ պաշ­տո­նա­վա­րել. «Երբ հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րին հարց­նում ենք՝ ին­չու՞ մր­ցույթ­ներ չեն անց­կաց­վում, անտ­րա­մա­բա­նա­կան ու ի­րար հա­կա­սող պա­տաս­խան­ներ են տա­լիս»: Մեզ միայն մի բան է մնում են­թադ­րել, որ, ինչ­պես բո­լոր ժա­մա­նակ­նե­րում, այժմ նույն­պես իշ­խա­նու­թյունն ան­գամ ա­մե­նա­հե­ռա­վոր գյու­ղի դպ­րո­ցի տնօ­րե­նի պաշ­տո­նում ու­զում է իր մեր­ձա­վո­րին կամ թի­մակ­ցին տես­նել:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ